Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին    

17 մար 2022 13:02

Հիշեք, որ ձեր ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում. Պեսկովը՝ Բայդենին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, ով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» էր անվանել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։


«Մենք անընդունելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը պետության ղեկավարի կողմից, ում ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում», - ասել է Պեսկովը։


Ավելի վաղ Fox News-ի թղթակիցը Բայդենին հարցրել էր՝ պատրա՞ստ է Ռուսաստանի ղեկավարին անվանել «ռազմական հանցագործ»։ Սկզբում Միացյալ Նահանգների նախագահը բացասական պատասխան էր տվել և դուրս եկել սենյակից, սակայն ավելի ուշ վերադարձել և իր պատասխանը փոխել դրականի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր