Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

17 մար 2022 13:50

Մարտունու շրջանի Նորշեն համայնքը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրել

ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրել:


«Արցախպրես»-ի թղթակիցն այսօր եղել է Նորշեն համայնքում և ծանոթացել գյուղի առօրյային ու խնդիրերին:


Համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի խոսքով՝ առկա խնդիրներն այնքան չեն մտահոգում գյուղի բնակիչներին, որքան անվտանգության ապահովման հարցը:


«Քանի օր է` ամբողջ Հանրապետությունում դադարեցված է գազաֆիկացումը, էլեկտրականությունը ևս շատ հաճախ է անջատվում, բայց կենցաղային այս խնդիրներն այնքան էլ էական չեն, քանի որ անվտանգության ապահովումը դարձել է գերխնդիր: Հակառակորդի դիրքը տեղակայված է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղից վերահսկում է գյուղը: Դպրոցը գտնվում է նրանց նշանառության տակ, և այդ պայմաններում դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվը և բոլոր աշակերտները բնականոն հունով անց են կացնում դասապրոցեսը: Խնդրի մասին տեղյակ են և' շրջվարչակազմի ղեկավարը, և' պատկան մարմինները. Պետք է հարցին անհապաղ լուծում տրվի»,-ասել է Գ. Հարությունյանը:


Մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան:


«Բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Պատերազմից հետո գյուղատնտեսական աշխատանքները տուժել են. 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ: Արդեն ժամանակն է, որ պարարտանյութ տրվի արտերին, սակայն թշնամու տեղակայված դիրքերի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները իրենց բնականոն հունով չեն ընթանում»,-նշել է նա:


Գ. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ԱՀ Կառավարության միջոցներով այս պահի դրությամբ ջրային ներքին ցանցը փոխվում է, քանի օր խմելու ջրի խնդիր կա գյուղում, մանավանդ` ամառային շրջանում:


Բացի ներքին ցանցի փոխելուց, պետք է նաև արտեզյան նոր ջրհոր փորվի. ջրի պաշարները քիչ են:


Համայնքի բնակիչ Ալիք Պողոսյանը ևս մեզ հետ զրույցում փաստեց՝ հակառակորդը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքին:


«Նրանց դիրքերից արձակվող մեկ կրակոցից անգամ գյուղի կանայք և երեխաները անհանգստանում են:


Խուճապային տրամադրություններին չենք տրվում, բայց կարելի է առանց այդ կրակոցների էլ ապրել, իսկ դրա լուծումներից մեկը թշնամու դիրքն իր տեղակայման վայրից հեռացնելն է:


Գազաֆիկացման դադարեցումն էլ իր հերթին է անհարմարություններ պատճառել բնակչությանը»,-ասել է Ա. Պողոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր