Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

17 մար 2022 18:02

Թուրքիան չի ասել, թե ոչ մի դեպքում պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի դեմ, մենք մասնակցում ենք ՌԴ-ի դեմ ՄԱԿ պատժամիջոցներին

Թուրքիան չի ասել, թեոչ մի դեպքում պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի դեմ, այնպես չէ, որ երկիրը դրանց չի մասնակցում։ Թուրքիան կատարում է ՄԱԿ պատժամիջոցների վերաբերյալ իրենից կախված ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է թուրքական CNN-ը։

Աքարն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել ու դրա հետ մեկտեղ սկսել քաղաքական դիվանագիտական երկխոսությունները։ Լրագրողների հարցին՝ Թուրքիան Ուկրաինայի խնդրանքներին պատասխանելո՞ւ է, թե՞ ոչ, Աքարը պատասխանել է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով պետք է շատ զգույշ ու զգոն լինել այս հարցում։

Աքարը նշել է, որ այս իրավիճակում բոլոր կողմերը պետք է հետևեն Մոնտրյոյի կոնվենցիային. դրա խախտումը որևէ կողմին օգուտ չի բերելու։
«Այս հարցում մինչև հիմա բոլոր կողմերը գործել են կոնվենցիային համապատասխան։ Միշտ ասել ենք՝ Մոնտրյոն բոլոր կողմերի համար է օգտակար»,-նշել է նա։

Նշենք, որ մինչ օրս Կիևում են Թուրքիայի ՌՕՈւ երկու A400M բեռնատար ինքնաթիռները։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ ինքնաթիռները հումանիտար օգնություն տանելու նպատակով Կիև էին մեկնել փետրվարի 23-ին (ռազմական գործողություններից մեկ օր առաջ) և երբ արդեն պատրաստվում էին հետ վերադառնալ, Ուկրաինայի օդային տարածքը փակվեց։

«Այս հարցով բանակցությունների մեջ ենք և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։ Առաջիկայում դրական արդյունք ենք սպասում»,-ասել է թուրք պաշտոնյան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր