Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 մար 2022 10:17

41-ամյա տղամարդը զոհված զինվորների ծնողներից խոշոր գումարներ է հափշտակել` խաբելով, թե Ադրբեջանում ընկերական կապեր ունի և կազատի իրենց որդիներին

Մարտի 17-ին ոստիկանները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման  ենթարկվել  Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:


Վերջինս հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի  178 հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ նշված քրեական գործը հարուցված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտում և դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 


Պարզվել է, որ Հակոբջանյանը 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհետ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է  գցել և հավաստիացրել է, որ նրանց որդիները  զոհված չեն և գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում:


 
Ասել է, որ ինքը Ադրբեջանում ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի  Դաշնություն,  որտեղից էլ Հայաստան:


 Հակոբջանյանը, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, պահանջել և բանկային փոխանցման  միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է  առանձնապես խոշոր չափի գումար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր