Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

18 մար 2022 13:19

Ալիևի՝ 30 տարի պարտվել ենք խոստովանությունը ամփոփ կերպով տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով

Երեկ (17.03.2022 թ.) Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը իր հերթական ելույթում բառացիորեն ասել է. «Երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, միջազգային հարթակներում՝ թե՛ սպորտային, թե՛ քաղաքական, մենք ներկայացված էինք որպես պարտություն կրած երկիր։ Սա խոստովանելը և՛ դժվար է, և՛ հեշտ։ Այսինքն մենք պետք է գիտենանք և ասենք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ  Վարուժան Գեղամյանը.


«Ալիևի այս խոստովանությունը բավական ամփոփ կերպով տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով. Հայաստանը Ադրբեջանին հաղթած երկրից դարձել վերածվել է պարտվածի։ Հիշելով նաև ևս մեկ հայտնի խոստովանություն, որն արվել էր 2016 թ. սեպտեմբերին այն մասին, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, միանգամից պարզ է դառնում, թե իրականում ինչ հնարավորություններ ուներ Ադրբեջանը հաղթանակ տանելու, եթե Հայաստանում իշխանությունը չզավթեր դե ֆակտո թուրքամետների խմբավորումը։



Համեմատե՛ք նաև Ալիևի խոսքերը «30 տարի պարտված լինելու» մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից անդադար կրկնվող «30 տարի հողերը ծախել էին» անհեթեթության հետ։ Իրական հաղթանակը ոչնչացրած խմբավորումն այսօր հայ ժողովրդի մեծ զանգվածներին խաբում է վիրտուալ հաղթանակով, որը տարածվում է մերձիշխանական մեդիակայսրության կողմից (տե՛ս վերջին մի քանի օրվա նմանատիպ նյութերը, որոնց ընդհանուր դիտումների քանակն անցնում է կեսմիլիոնը)»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր