Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

19 մար 2022 13:18

Վրաստանի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն իբր հատել է Վրաստանի օդային տարածքը։ Նախարարությունը հայտնել է, որ 2008 թվականից Վրաստանի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար, Վրաստանի տարածքով թռել է Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը, որը ռազմական կարգավիճակ չունի, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Հստակեցնելու համար. Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չեն հատել Վրաստանի օդային տարածքը. վրացական երկինքը հատել է ՌԴ ԱԻՆ-ի RA76429 գրանցման համարանիշով «Իլ-76» ինքնաթիռը։ Այս չվերթը սովորական քաղաքացիական չվերթ էր, որը Վրաստանից լրացուցիչ թույլտվություն չի պահանջում. չվերթն իրականացնելու համար ավիաընկերությունը լրացնում է միայն էլեկտրոնային թռիչքի պլանը և մեկնում է Բրյուսել՝ EUROCONTROL-ի շտաբի օդային հոսքի կառավարման կենտրոն, որտեղ թռիչքի պլանը գրանցված է ընդհանուր էլեկտրոնային բազայում։
Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները, որոնք չունեն ռազմական կարգավիճակ, կարող են հատել Վրաստանի օդային տարածքը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր