Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

19 մար 2022 14:17

Վտանգավոր քայլ.1 միլիոն հայ կզրկվի ռուսական շուկայից ու Ռուսաստանի խոպաններում փող աշխատելու հնարավորությունից

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ (18․03․2022) սուպերմարկետում հերթում կանգնած եմ, դիմացս ՌԴ-ից ժամանած հաճախորդներ են։ Փորձեցին քարտով վճարել։ Ռուսական Сбербанк-ի քարտը անմիջապես մերժվեց հայկական բանկի տերմինալի կողմից՝ չեկում գրելով՝ արգելված գործարք, բռնագրավել քարտը։
Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանում ներքին կարգով արգելափակում են ՌԴ-ից ժամանած քաղաքացիների բանկային գործարքները։
ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, թե չեզոք դիրք են գրավել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, բայց ներքին կարգով խրախուսում են Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները։ Որևէ հայկական բանկ ինքնագլուխ չէր իրականացնի հակառուսական քայլեր` առանց ՀՀ իշխանության դրդման կամ համաձայնության։
Սա վտանգավոր քայլ է, որը պետք է կանխել, այլապես հետևանքները մեզ համար չափազանց ծանր կլինեն։ Ավելի քան մեկ միլիոն հայ մարդ կզրկվի ռուսական շուկայից ու Ռուսաստանի խոպաններում փող աշխատելու հնարավորությունից»։


 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր