Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

21 մար 2022 11:19

ՌԴ-ն Զելենսկուն մինչև այսօր ժամը հինգը ժամանակ է տվել

Ռուսաստանը պնդում է, որպեսզի Կիևը գրավոր պատասխան տա մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 5-ը Մարիուպոլում և քաղաքի ենթակառուցվածքներում խաղաղ բնակիչներին փրկելու առաջարկներին, կիրակի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն։


«Մենք պահանջում ենք ուկրաինական կողմի պաշտոնական գրավոր պատասխանը մինչև վաղը, առավոտյան ժամը 5-ին, այսինքն՝ մարտի 21-ին Ռուսաստանի Դաշնության բոլոր թվարկված, զուտ մարդասիրական առաջարկներին՝ հանուն Մարիուպոլի բնակիչների և քաղաքի ենթակառուցվածքների փրկության»,-ասել է նա։


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:


ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։


Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր