Տեսանյութ.Պատմեք, թե ինչ եք բանակցում, բայց՝ հոդաբաշխ պատմեք, առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների և դեցիբելների

« Եթե չկան նախապայմաններ, ապա պատմեք, տեսնենք՝ ինչի մասին եք խոսում այդ բանակցությունների ժամանակ։ Ինչ է ձեզ առաջարկում թշնամի պետություն, որը 1.5 տարի առաջ մեր տղաներին «Բայրաքթարներ»-ով և վարձկաններով սպանում էր։ Պատմե՛ք, մենք էլ իմանանք։ Մենք՝ հասարակության մեծամասնությունը, որը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել խաղաղության դարաշրջան բացել, որովհետև նենց խաղաղության դարաշրջան եք բացել, որ մի հումանիտար աղետից դուրս չեկած՝ մյուսի մեջ ենք ընկնում»,- նշեց Էլիբեգովան՝ հայտարարելով, որ եթե վերջիններս այդքան վստահ են, որ Ադրբեջանն իր կրակոցներով չի կարող շեղել այդ խաղաղության ճանապարհից, կարող են տեղափոխվել ընտանիքներով Խրամորթում ապրել և ըմբոշխնել խաղաղության դարաշրջանի բոլոր պտուղները։
«Մոռացել էի՝ դուք չեք գնում Արցախ, որովհետև այնտեղ ձեր անվտանգությունը չեն կարողանում ապահովել։ Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել։ Ինչև, պատմեք, թե ինչ եք բանակցում, բայց՝ հոդաբաշխ պատմեք, առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների և դեցիբելների»,- նշեց Էլիբեգովան։