Ի՞նչ է անում իշխանությունը իր ժողովրդի մեջքի հետևում.Ինչպես ստացվեց, որ Փարիզ մեկնող Միրզոյանը «պատահաբար» հայտնվեց Բրյուսելի ՆԱՏՕ-ի գրասենյակում

«Իսկ ի՞նչ է անում այսօր Հայաստանի գործող իշխանությունը մարտահրավերներին դիմակայելու ու պետական շահերը առաջ մղելու համար, ի՞նչ է անում իր ժողովրդին պաշտպանելու, նոր կատակլիզմներ թույլ չտալու համար, ի՞նչ է անում միջազգային հանրության ուշադրությունն այս ամենի վրա հրավիրելու ուղղությամբ, ցավոք, ոչինչ», - նշեց նա։
Վահե Հակոբյանի պնդմամբ՝ տպավորություն է, որ այս իշխանությունը կույր է, խուլ ու համր կատարվողի նկատմամբ ու փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավելի պահել իրենց աթոռները ցանկացած գնով. «Այս իշխանությունն ընդունում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերն ու շարունակ, իբր թե, տարբեր դրական ազդակներ ստանում», - նշեց Հակոբյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ պետք է օր առաջ լուծել Արցախի առջև ծառացած հումանիտար խնդիրները, մինչդեռ, Հայաստանի իշխանությունը դանդաղում է կամ անգործության է մատնված. «Եվ կան հարցեր, որոնց դեպքում դանդաղելն ու լռելն է ճիշտ, իսկ Փաշինյանն ու իր խմբակը անբացատրելի ակտիվություն են ցուցաբերում: Պարզ օրինակ, ռուս-ուկրաինական սրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ԱԳՆ-ն՝ մամուլի խոսնակի շուրթերով: Շտապեցին հայտարարել, որ ՀՀ օրակարգումչկա Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունները ճանաչելու հարցը: Հետո ՀՀ իշխանությունը սկսեց մեկ աջակցել, մեկ չաջակցել Ռուսաստանին: Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու ժամանակը չէ:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ՀՀ արտաքին գործերի նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում։ Ո՞րն էր այդ այցի նպատակն ու ինչո՞ւ նախապես հայտարարված չէր: Ի՞նչ է անում այս իշխանությունը սեփական ժողովրդի մեջքի հետևում», - նշեց նա։
Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ նրան, որ Հայաստանից հայտարարել են, որ ստացել ու պատասխանել են Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի հիմքում դրվելիք 5 սկզբունքների վերաբերյալ առաջարկությանը. «Ադրբեջանը հրապարակում է այդ 5 կետերը եւ համոզվում ենք, որ դրանք ոչ թե առաջրկներ են, այլ պահանջներ: Ո՞րն է Հայաստանի պատասխանը, ինչ կետեր է Հայաստանը դրել սեղանին, եթե իհարկե, դրել է: Ադրբեջանը փորձում է մեկընդմիշտ փակել հակամարտության էջը եւ զրկել Հայաստանին թե ներկայում, թե ապագայում Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու հնարավորությունից: Ի՞նչ է անում Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսելու անհասկանալի առաջարկ: Արդյոք սա ադեկվատ պատասխան է: Ինչո՞ւ չկա մեր շահերն արտահայտող օրակարգ, կամ եթե կա այդ առաջարկը, որտե՞ղ է նա»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Վահե Համոբյանը խոսեց նաեւ Հայաստան-Թուրքիա գործընթացից՝ նկատելով, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները. «Թուրքիան ու Ադրբեջանը ակնհայտորեն փորձում են օգտվել տարածաշրջանի հիմնական ուժերի ուշադրությունը ծեղվելուց եւ առաջ մղեն իրենց առավելապաշտական ծրագրերը: Իսկ ՀՀ գործող իշխանությունը միայն նպաստում է դրան»: