Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

21 մար 2022 15:59

300 000 բնակչով պաշարված Մարիուպոլը մերժել է Ռուսաստանին հանձնվելու առաջարկը

Ուկրաինան մերժել է ՌԴ-ի առաջարկն առ այն, որ Մարիուպոլ քաղաքի զորքերը վայր դնեն զենքերն ու հանձնվեն, ինչից հետո պաշարված քաղաքում մնացած 300 000 բնակիչներին թույլ կտրվի ապահով լքել քաղաքը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ՌԴ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը կիրակի ուշ երեկոյան ներկայացրել է Մոսկվայի առաջարկը՝ ասելով, որ ուկրաինական զորքերը և օտարերկրյա վարձկանները, որոնք վայր կդնեն զենքերը և կբարձրացնեն սպիտակ դրոշներ, կկարողանան հեռանալ մարդասիրական միջանցքներով: Դրանից հետո խաղաղ բնակիչները կտարհանվեն: Նա Ուկրաինային պատասխանելու համար ժամանակ էր տվել մինչև առավոտյան ժամը 5-ը:

Բայց Մարիուպոլը մերժել է պահանջները, իսկ Պյոտր Անդրյուշենկոն՝ քաղաքապետի խորհրդականը, ասել է, որ ռուսական կողմի խոստումներին չի կարելի վստահել, և որ քաղաքը պաշտպանող զորքերը վճռական են պայքարելու մինչև վերջին մարդը:

Մարիուպոլը երեք շաբաթ շրջափակման մեջ է՝ սննդի կամ ջրի սակավ հասանելիության և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում, խաղաղ բնակիչներին տարհանելու բազմաթիվ փորձեր ձախողվել են այն պնդումների պատճառով, որ Ռուսաստանը ռմբակոծել և գնդակոծել է մարդասիրական ուղիները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր