Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար          Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում       Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին    

22 մար 2022 11:24

8 օր 11 հոգով ի՞նչ են անելու Բալիում. կա՞ Հայաստանին օգուտ այս ամենից,պետբյուջեի փողերն այսպես են մսխվում

ԱԺ այսօրվա նիստում հարց բարձրացրեցի ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաքանակ պատվիրակության հերթական արտասահմանյան շրջագայության թեմայով:
 
Սա առաջին դեպքը չէ, երբ պետբուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները դառնում են թանկարժեք զբոսաշրջիկներ: Նրանք, իհարկե, իրենց այցերը ներկայացնում են որպես դարակազմիկ, բայց Հայաստանին այդ այցերից զրո կամ զրոյից շատ քիչ տարբերվող օգուտ կա:


Տպավորությունն այնպիսին է, որ այս մարդկանց համար խորհրդարանը վերածվել է տուրիստական գործակալության: Ռոտացիոն սկզբունքով արտասահման են մեկնում, մի լավ ման գալիս ու վերադառնում՝ կառավարությունից իջեցված հերթական հրահանգը կատարելու: Շրջագայությունները խորհրդարանական մեծամասնության անդամների համար յուրօրինակ բոնուս են՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց:


Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ են անելու 8 օր 11 հոգով Բալիում և Նուսա Դուայում: Այդ ի՞նչ ճակատագրական հարցեր են որոշելու: Գերիների հա՞րցն են լուծելու, սրընթաց աճող գների դե՞մն են առնելու, Արցախի հումանիտար աղե՞տն են կանխելու, թե՞ Ադրբեջանի կազմից դուրս Արցախի հարցն են կարգավորելու: Հիմա արդեն պարզ է, թե ինչու են պետբյուջեով կտրուկ ավելացրել արտասահմանյան շրջագայություններին հատկացվող գումարները:


Թե որքան գումար է վատնվել այս այցի ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերավարձի վրա, դեռ կպարզենք։


Սա իսկական երեսպաշտություն է ու ցինիզմ. նախկինում քննադատել բյուջեի մսխումը, բայց հետո գալ իշխանության ու բյուջեի մսխման առումով գերազանցել նախորդ բոլոր իշխանություններին: «Ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված ու ժողովրդավարության բարձրագույն լիգայում, իբր, հանդես եկող ուժի դեպքում հենց այսպես էլ պետք է լիներ:


Սա՛ է այս մարդկանց իրական դեմքը:


ՀՀ  ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր