Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

22 մար 2022 12:42

Պուտինը «սեղմված է պատին», «հստակ նշաններ» կան, որ կիրառել է հիպերձայնային հրթիռ, կարող է և քիմիական ու կենսաբանական զենք կիրառել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ ասել է, որ իր տվյալներով Ռուսաստանն իսկապես հիպերձայնային հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ, հաղորդում է CNN-ը։
Այս տվյալները չեն հակասում ռուսաստանցի զինվորականների պնդումներին, սակայն Պենտագոնը երկուշաբթի օրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս նոր զենքի օգտագործումը։
Նաև, ըստ Reuters-ի, Բայդենն ասել է, որ Պուտինը «սեղմված է պատին», և որ «հստակ նշաններ» կան, որ նա դիտարկում է Ուկրաինայում ինչպես քիմիական, այնպես էլ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր