Երկիրը, որը սեփական զենք, ԱԹՍ չի արտադրում,կարող են ստրկացնել.Այսօր Թուրքիան ինքն է արտադրում այդ ամենը

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը վերահաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքի չես կանգնում, ներքին մարդկային կապիտալի վրա չես հենվում, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկիրը, որը սեփական զենք, ԱԹՍ չի արտադրում, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Ըստ նրա՝ Թուրքիան հասել է տեխնոլոգիական զարգացման այնպիսի մակարդակի, որով հնարավոր է ստեղծել Սիլիկոնային հովտի նմանակը և արձակել ամենաժամանակակից արբանյակները։
«Այսօր Թուրքիան ինքն է արտադրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում: Նրանք, ովքեր ասում են, որ Թուրքիան չունի տեխնոլոգիական զարգացման ներուժ, վիրավորում են մեր երկրին, թուրք երիտասարդությանը»,- ընդգծել է Էրդողանը։