Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

22 մար 2022 17:08

ԱՄՆ-ը պետք է կանգ առնի.Արևմուտքի պատրանքներն այն մասին, որ Ռուսաստանին կարելի է ծնկի բերել, շատ ծանր կավարտվեն

Արևմուտքի պատրանքներն այն մասին, որ Ռուսաստանին կարելի է ծնկի բերել, շատ ծանր կավարտվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող վերադառնալ Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին: Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանն այն պայմանով, որ Վաշինգտոնը զերծ մնա բոլոր մակարդակներում լարվածության հետագա սրումից և ազդեցություն գործի Կիևի վրա: Փոխարտգործնախարարի պնդմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները ցանկություն չունեն հաշվի նստելու բանակցություններում Մոսկվայի ներկայացրած պահանջների հետ:

«ԱՄՆ-ը պարզապես պետք է կանգ առնի, չշարունակի սրել իրավիճակը՝ ինչպես բանավոր, այնպես էլ Կիևի ռեժիմին զենք մատակարարելու տեսանկյունից։ Պետք է դադարեցնի սպառնալիքները Ռուսաստանի հասցեին։ Եթե նրանք կարողանան ինչ-որ դրական ազդեցություն ունենալ Կիևի վրա, ինչը, համոզված եմ, տեղի չի ունենա, այդ ժամանակ որոշակի հեռանկար կլինի հարաբերությունների կարգավորման համար»,- հայտարարել է Ռյաբկովը:

Նրա պնդմամբ՝ Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը հասնելու համար:

Պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանը կհաղթահարի բոլոր տնտեսական դժվարությունները, ուստի անհանգստության հիմքեր չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր