ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից          Եթե ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Սարիկ Մինասյանին կամ այլ անձի, վստահաբար «Մարդագողություն» օպերացիան պսակվել է հաջողությամբ       Կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու մարմին    

23 մար 2022 14:22

Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք, Պենտագոնը վտանգավոր է համարում

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը դատապարտել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, կապված այն բանի հետ, թե երբ է հնարավոր, որ Ռուսաստանը կիրառի միջուկային զենք։ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին Մոսկվայից հնչած այս հայտարարությունը որակել է վտանգավոր։

Հիշեցնենք, որ Պեսկովը, CNN-ի հետ զրույցում ասել է, որ եթե Ռուսաստանի համար առաջանան «գոյաբանական վտանգներ», ապա հնարավոր է, որ կիրառվի միջուկային զենք։ Քիրբին, արձագանքելով այս հայտարարությանը, մասնավորապես ասել է հետեւյալը․ «Դա այն չէ, ինչպես իրեն պետք է պահի պատասխանատու միջուկային տերությունը»։

Միաժամանակ նաեւ Քիրբին ասել է, որ չի տեսնում որեւէ բան, որը կստիպեր փոխել ռազմավարական զսպման քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ռուսական միջուկային ուժերը բերվել են հատուկ մարտական պատրաստականության ռեժիմի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր