Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»          Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

23 մար 2022 15:04

Մոսկվան հստակ կարմիր գծեր ունի.Բանակցությունները բարդ են, Ուկրաինան անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով սեփական առաջարկներից

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար են ընթանում, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, MGIMO-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել այն բաների մասին, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով իր իսկ առաջարկներից»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցային գործընթացում Արևմուտքի երկրների միջնորդությանը, սակայն Մոսկվան հստակ կարմիր գծեր ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր