Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

23 մար 2022 16:29

Թուրքիայի դռները բաց են ռուսաստանցի օլիգարխների համար

Թուրքիան հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներին: Սա կարող է այդ երկիրը հնարավոր ապաստան դարձնել ռուսների համար, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել և պահպանել ակտիվները. հայտնում է Reuters-ը:

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը անցած շաբաթ կարճ ժամանակով եղել է Ստամբուլում։ Նա և մյուս հարուստ ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել Թուրքիայում՝ հաշվի առնելով այլ վայրերում կիրառված պատժամիջոցները:

Թուրքիան մեծահարուստ ռուսներից ակնկալում է ակտիվներ գնել և ներդրումներ կատարել երկրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր