Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

24 մար 2022 17:30

ՀՀ շատ գյուղերում էլ գազ չկա, մարդիկ չե՞ն ապրում... կռուշկով լողանալուց փախչելու եք առաջին իսկ հնարավորության դեպքում, ձեններդ կտրեք, նստեք ձեր տեղերում

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Արդեն ընկերներիցս չորրորդի մոտ նկատում եմ մի տեքստ՝ շատ վտանգավոր բովանդակությամբ, որով գիտակցված կամ չգիտակցված, արդարացնում են իշխանական շրջանակի այն թեզը, որ պետք է սովորի արցախցին առանց գազ և հոսանք ապրել։ 

«Հայաստանի շատ գյուղերում էլ գազ չկա, մարդիկ չե՞ն ապրում»։ 

Չէ՛, մարդիկ չեն ապրում, մարդիկ ամեն օր սպասում են, թե մի ողնաշարավոր կգա ու իրենց գյուղն էլ գազ կլինի ու էն, որ կռուշկայով եք լողացել, դա չի նշանակում չեք երազել կամ երազում լոգարանում պառկելու մասին կամ էլ լավ ցնցուղի շիթը վայելելու մասին։ 

Երբ օրեր առաջ բքի պատճառով հոսանքազրկվեց ՀՀ մի շարք համայնքներ, այն բնակավայրերը, որոնք ջեռուցվում էին գազի կամ հոսանքի միջոցով, երկու օր մնացին սառնամանիքի մեջ։ Բոլորը գիտակցում էին, որ դա կարճատև վիճակ է ու քամու անցնելուն պես հոսանքը կվերականգնվի ու պետք է մեկը մյուսի տան փայտե վառարանի կողքին հարմարվի, որ երեխաները չմրսեն ու կարողանան էդ երկու օրը հաղթահարել, հա՛, ասեմ նաև, որ ո՛չ կրակոցի ձայն էին լսում, ո՛չ էլ իշխանությունից բողոքում, գիտեին, որ իրենց գյուղը թուրքի կրակի տակ չի, դեռ էդքանով լավ է ու միակ կռիվը բնության հետ էր, իսկ սահմանամերձ գյուղերն էլ վաղուց Արցախի կարգավիճակն ունեն սուս ու փուս սպասում են, թե մի օր իրենց էլ կհասկանան ու մեծ մեծ չեն խոսի։ 

Արցախում շուտով կլրանա 20 օրը, որ գազ չունեն, մարդիկ պատրաստ չէին նման զարգացումների, որ տանը վառելափայտ ունենային, իսկ Արցախի անտառներն էլ, եթե դեռ չեք մոռացել, երկու տարի առաջ գնաց շան բերան։ Ամեն օր, պատերազմի ավարտից ի վեր, մի քանի ժամով՝ անջատում են հոսանքը, էլի մեկ կրակոցով ու էս ամենի մեջ գումարվում է նաև հոգեբանական ճնշումը, ճգնաժամը։ 

Հիմա ա՜յ, ձեր հոր Աստծուն մեռնեմ, կլինի՞ ձեններդ կտրեք ու նստեք ձեր տեղերում ու ձեն չհանեք։ Մեկ պատգամավորներն են էս հիմար թեզերն առաջ քաշում, մեկ էլ դուք։ Բա ձեզ դիպլոմ տվողին ի՞նչ ասենք, որ շատ չնեղացնենք էդ մարդկանց։ 

Հա՛, ամենակարևորը, որ էն նույն մարդիկ են, որոնք Ուկրաինայի ժողովրդի համար կուրծք են ծեծում ռուսին են թաղում ու հանում։ Ես չե՛մ հավատում ձեր բարեգթությանը և կեղծ են ձեր սրտացավ գրառումները այլ ժողովուրդների նկատմամբ, քանի դեռ դուք անտարբեր եք ձեր եղբոր, քրոջ, մոր ու հոր հանդեպ։ 

Արցախցին Արցախը չի՛ լքի ու դա իր ուժեղ կողմն է, բայց դուք ձեր գյուղի կռուշկով լողանալուց փախչելու եք առաջին իսկ հնարավորության դեպքում։ 
Մենք էլ գազի հավաքագրումը շարունակելու ենք, քանի որ սրտացավ մարդկանց թիվն ավելի շատ է ... 
Ով էլ մեծ֊ մեծ է խոսում, վաղը կարող եմ տանել Արցախ մոտիկից վիճակին ծանոթացնեմ»։

Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր