Լուգանսկում Ռուսաստանը ֆոսֆորային ռումբեր է կիրառում. զոհ է դարձել 4 մարդ, որոնցից 2-ը՝ երեխաներ

«Իրավիճակը շատ բարդ է Ռուբեժնիում, որտեղ մարտեր են ընթանում հենց քաղաքում։ Ըստ հաստատված տեղեկությունների, ունենք չորս զոհ, որոնցից երկուսը երեխաներ են, նաև վեց վիրավոր»,-ասել է Գայդայը։ Նաև, ըստ վարչակազմի ղեկավարի, մեկ օրվա ընթացքում մարզում վնասվել կամ հիմնովին ավերվել է 23 բնակելի շենք՝ 10 բարձրահարկ և 13 առանձնատուն։
Մարզի ավելի քան 100 հազար բնակիչ մնում է առանց էլեկտրականության։