Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

24 մար 2022 15:20

ԱՄՆ-ը ծրագրեր է մշակում, որոնք կարող են գործել Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում

Սպիտակ տունը գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը Վլադիմիր Պուտինի վարքագծի և ՆԱՏՕ-ի պատասխանի հնարավոր սցենարներ է մշակում, որը կգործի Ռուսաստանի կողմից զանգվածային ոչնչացման՝ քիմիական, մանրէաբանական կամ միջուկային զենք կիրառելու պարագայում, գրում է New York Times-ը։

Այսպես կոչված «վագրերի թիմը»-ը, որի կազմում ներառված են ազգային անվտանգության մասնագետներ, փետրվարի 28-ից իմիտացիոն վարժանքներ է անցկացնում՝ հնարավոր պատասխան միջոցները փորձարկելու նպատակով։ Պարբերականի անանուն աղբյուրների խոսքով, խումբը նաև պատասխան արձագանք է մշակում ՆԱՏՕ-ի տարածքի վրա Պուտինի հարձակման դեպքում, օրինակ, եթե ռուսական զորքերը սկսեն գնդակոծել դաշինքի երկրներից Ուկրաինային զենք և օգնություն տեղափոխող ավտոշարասյունները:
 
Թիմը, որի հավաքները շաբաթական երեք անգամ են, նաև ուսումնասիրում է հարևան երկրների, այդ թվում՝ Մոլդովայի և Վրաստանի վրա ՌԴ-ի հարձակման հնարավորությունը: Ընդամենը մեկ ամիս առաջ նման սցենարները հիպոթետիկ էին թվում, գրում է պարբերականը։
 
Սակայն այսօր և՛ Սպիտակ տունը, և՛ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը հասկացել են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր զինանոցի ամենահզոր զենքը՝ ռազմական փակուղուց դուրս գալու համար: Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ նիստում, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կքննարկեն իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր