Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

24 մար 2022 16:36

Մարդասիրական օգնության անվան տակ Ուկրաինա է բերվել պրեմիում դասի ռուսական սև խավիար

Արտերկրից Ուկրաինա է մտել մարդասիրական սննդամթերքով բեռնատար, որում հայտնաբերվել են պրեմիում դասի ապրանքներ, մասնավորապես՝ ռուսական արտադրության սև խավիար, գրում է unian.net-ը։

Բեռնատարն Ուկրաինա է մտել մարտի 22-ին Յագոդին անցակետով (Վոլինի շրջան), որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանին, հայտնում է Kordon Telegram ալիքը։

«Մարդասիրական օգնության քողի տակ բեռնատարը պարենային ապրանքների խմբաքանակ է բերել Գերմանիայից և Իտալիայից: Այս «մարդասիրական օգնությունը» տրամադրվել է «Աջակցություն Ուկրաինայի բազմաբնակարան շենքերի համասեփականատերերի ասոցիացիաների զարգացմանը» ՀԿ-ի կողմից, որը վերահսկում է 8-րդ գումարման Վոլինի շրջանային խորհրդի պատգամավոր Ա.Գ. Կուզյուրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Մենք տեղեկություններ չենք հրապարակում մեքենաների, գլխավոր գործող անձանց և պահեստների հասցեների մասին, բայց ողջույններ ենք ուղարկում Վոլինի մաքսատանը և պատգամավոր Ա. Գ.  Կուզյուրային։ Ամո՛թ ձեզ, պարոնայք։ Պատերազմում փող աշխատել չի՛ կարելի», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր