Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 մար 2022 18:20

Ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսվել է ռուս խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավը.Թուրքիան Ռուսաստանի համար ստեղծում է «Հայկական ճակատ»

Տագնապալի լուրեր են գալիս այս պահին Հայաստանից և Արցախից։ Այս մասին գրում է wargonzo նախագիծն իր տելեգրամյան ալիքում։

Նախագծի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակում հայտարարվել է թիվ մեկ տագնապ, իսկ կամավորներն արդեն զանգվածաբար սկսել են շարժվել դեպի Խրամորթ գյուղ:

«Այն ընթացքում, երբ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերն ուղղված են Ուկրաինայի կողմ, նրա հարավային սահմաններին,Ադրբեջանը թուրքական լավագույն ավանդույթներով պատրաստվում է թիկունքից հարված հասցնել ։

Սահմանազատման գծի մոտ գտնվող բնակավայրեր ադրբեջանցիները զինտեխնիկա են մոտեցրել և պարբերաբար գնդակոծում են հայկական կողմի գյուղերը։ Գնդակոծվող բնակավայրերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվել է բնակչության մասնակի տարհանում և տեղակայվել են լրացուցիչ դիրքեր:

Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվեցին հեռանալ, բայց հենց ռուս խաղաղապահները կատարեցին պայմանավորվածությունները, ադրբեջանցի զինվորականներն առաջ գնացին և ռազմավարական բարձունքներ գրավեցին Ասկերանի շրջանում։

Սադրանքը հետեւում է սադրանքին։ Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց կողմից վերահսկվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ վառելափայտով են տաքանում, իսկ քաղաքներում էլեկտրականությունից են օգտվում՝ ստեղծելով էլեկտրացանցերի գերբեռնվածություն եւ անջատումներ։

Միեւնույն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսվել է եւ արդեն ընթանում է ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավը' ի դեմս ՌԽԿ-ի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի»,- հայտնում է նախագիծը:

Wargonzo-ի տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ «Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից մտնել Սյունիքի և Արարատի մարզեր։

Ընթացիկ էսկալացիայի կապակցությամբ հայկական զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստականության վիճակի»,-նշում է Wargonzo-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր