Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 մար 2022 12:29

Մեդվեդեւի հայտարարությունները ՝ Ուկրաինայի դեմ պատերազմն ընթանում է «Պուտինի պլանի համաձայն»,այլ երանգներ են ստանում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պետական զլմ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմն ընթանում է «Պուտինի պլանի համաձայն»։


Մեդվեդևը հրաժարվել է ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ իր գնահատականը տալ։ Նա ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողությունը» կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել Պուտինի առաջադրած «նպատակները»։


«Այս նպատակները վերաբերում են Ուկրաինայի ապագային, Ուկրաինայի կարգավիճակին՝ որպես չեզոք պետության: Պետություն, որը ռազմականացված չէ: Եվ պետություն, որը մեր նորմալ հարևանն է: Եվ Ուկրաինայի դենացիֆիկացմանը եւ ապառազմականացմանն ուղղված հատուկ գործողությունը պետք է շարունակվի, ինչպես դա նախատեսված էր երկրի նախագահի կողմից», ասել է Մեդվեդևը։

Մեդվեդեւը փաստորեն ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները, խաղաղ բնակիչների սպանությունները եւ այլ երեւույթներ, որոնք գնահատվում են ռազմական հանցագործությունների դրսեւորումներ, համարում է «Պուտինի պլանի» մաս։ Ռուսական վերնախավում նավը լքելու ահագնացող միտումների ֆոնին Մեդվեդեւի հայտարարությունները այլ երանգներ են ստանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր