Սա պատահական ընտրություններ չեն. սա ազատության ու ստրկության մասին է          Տեսանյութ․Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի       Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 մար 2022 10:33

Թուրքը հավատարիմ չմնաց իր խոստմանը՝Ասկերանի շրջանում փոխհրաձգություն է եղել․ յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 անձ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից։


Բացի այդ, ՏԱՍՍ–ը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանի հատվածում արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ։


«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»,-ասվում է տեղեկագրում։


Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր