Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը          Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին       Իրավապահները խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը    

28 մար 2022 17:35

Ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Նախարարը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային շրջաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական ապահովվածությանը, ինչպես նաև ուժեղացնել անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր