Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 մար 2022 14:39

Պեսկովը Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինին կոչ է արել վերահսկել իր անձնական էմոցիաները եւ թույլ չտալ Ադրբեջանի դեմ ոչ բարեկամական հայտարարություններ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինին կոչ է արել վերահսկել իր անձնական էմոցիաները եւ թույլ չտալ Ադրբեջանի դեմ ոչ բարեկամական հայտարարություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա հայտարարություն է, որը հիմնված է անձնական հույզերի հարթության վրա։ Մենք կոչ ենք անում վերահսկել այդ էմոցիաները եւ զերծ մնալ նման հայտարարություններից, հատկապես մեր գործընկերներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով պատգամավորի հայտարարությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել կոշտ եւ միանշանակ պատժել Ադրբեջանին կամ, ինչպես ինքն է ասել, «թուրքական պրոքսիին»՝ ԼՂ-ում նրա գործողությունների եւ ռուս խաղաղապահներին չհնազանդվելու համար։

Նրա խոսքով՝ Բաքվից հարձակման վտանգ կա, քանի որ ադրբեջանցիները խախտել են Արցախում հրադադարի ռեժիմը։ «Մեր ՊՆ-ն հայտարարեց, որ նրանք հետ են քաշվել, իսկ Բաքուն պաշտոնապես հայտարարում է, որ չի լքում զբաղեցրած տարածքները։ Ուստի իրական վտանգ կա Թուրքիայի, ավելի ճիշտ՝ թուրքական պրոքսիի կողմից։ Պետք է պատժել խիստ եւ միանշանակ։ Ինչո՞ւ է մեզ պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը. Մենք դրա կարիքը չունենք: Եթե ​​մարդիկ խոսքով չեն հասկանում, հավանաբար ստիպված կլինենք գործով հասկացնել։ Եթե ​դա ​չանենք, մենք չենք լինի»,- ասել է պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր