Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

29 մար 2022 16:29

Տարածաշրջանում լարվածության աճի հիմնական պատճառը Հայաստանն է.Բաքու

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ԱԽ-ի մարտի  28-ի հայտարարությանը՝ նշելով, թե տարածաշրջանում «լարվածության աճի հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Հենց Հայաստանի կողմից եռակողմ համաձայնագրի կետերի խախտումն է բարձրացնում տարածաշրջանում լարվածությունն ու խաթարում խաղաղարար ջանքերը», - ասված է Բաքվի հայտարարությունում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ասել է, թե իբր հենց իրենք են շուրջ մեկ տարի առաջ հայտարարել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, իսկ մեկ ամիս առաջ հրապարակել են կոնկրետ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է լինի պայմանագիրը։ 

«Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագիրն ընկալում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական միջոցառում, ժամանակն է իրականացնել կոնկրետ քայլեր։ Կրկնում ենք, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է իրականացնել դրանք», - ասված է ԱԳՆ-ի հայտարարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր