Ավելի քան 1տրիլիոն դոլար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար          Հիվանդագին սպասում կա, որ «աշխարհը կդատապարտի ադրբեջանական ագրեսիան, և ամեն ինչ կվերադառնա հայանպաստ հուն», չի լինելու դա       ԿԻնը բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց    

30 մար 2022 17:36

Ոչ ոք չպետք է հիմարացվի ՌԴ-ի հայտարարություններով, աշխարհը պետք է չհավատա Պուտինի խոսքերին

Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում որոշակի ուղղություններով ռազմական ակտիվությունը մի քանի անգամ կրճատելու մասին հայտարարության ֆոնին աշխարհը պետք է պարզ աչքերով նայի ու չհավատա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին:

Ինչպես գրում է The Guardian-ը, Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է հետևել ու տեսնել՝ արդյոք ռուսների գործողությունները համընկնում են նրանց խոսքերին:

«Կարծում եմ՝ մենք պետք է պարզ աչքերով նայենք իրականությանը, ոչ ոք չպետք է հիմարացվի ՌԴ-ի հայտարարություններով: Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների վրա»,-ասել է Բեդինգֆիլդը:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպելու Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նախապես որոշակի երաշխիքներ տրվեն:

«Դա կախված կլինի նրանից , թե ինչի շուրջ նախագահ Պուտինը կցանկանա խոսել: Մենք շատ պարզ ենք այն հարցում, որ պետք է շոշափելի ապաէսկալացիա լինի Ռուսաստանի կողմից և հստակ, անկեղծ հավատարմություն դիվանագիտությանը, նախքան նախագահը նման խոսակցություն կունենա»,-եզրափակել է Բեդինգֆիլդը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանավորված նրանով, որ Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ բանակցություններն անցնում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման (ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում-Խմբ.) ժամանակ քննարկված սկզբունքները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փոխադարձ վստահությունը բարձրացնելու և հետագա բանակցությունների և վերջնական նպատակին՝ բանակցություններ և վերոնշյալ համաձայնագրի ստորագրում, հասնելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար, որոշում է կայացվել արմատապես մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում»,- ասել է նա։

«Մենք ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն համապատասխան առանցքային որոշումներ, և պետք է պայմաններ ստեղծվեն հետագա բնականոն աշխատանքի համար»,- հավելել է Ֆոմինը։

Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները:Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր