Արևմուտքը չի օգնելու Հայաստանին.հնարավոր չի լինի ՌԴ-ին ներքաշել հայ-ադրբեջանական պատերազմի մեջ, քանի որ ունի կառավարման ռացիոնալ և կոշտ մեխանիզմներ
![](https://livenews.am/press/wp-content/uploads/2020/07/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-21.07.20-800x445.jpg)
«Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը կորցրել է այն ամենը, ինչ կարող էր կորցնել։ Դա արվել է հայ քաղաքական գործիչների կողմից՝ չնայած հավասարակշռության պահպանման համար Ռուսաստանի երկարատև ջանքերին և երկար տարիներ այդ երկրին մեր ցուցաբերած օգնությանը, այդ թվում՝ տեխնիկական։ Դա տեղի է ունեցել պաշտոնական Երևանի բազմավեկտոր քաղաքականություն վարելու փորձերի հետևանքով»,- նկատել է ռուս արևելագետը։
Riafan.ru-ի զրուցակիցը շեշտել է, որ հնարավոր չի լինի Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, քանի որ Ռուսաստանն ունի կառավարման ռացիոնալ և կոշտ մեխանիզմներ, ինչպես նաև պարզ սկզբունքներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսելու համար։
«Երևանը ուրախ էր երկխոսելու ոչ թե Մոսկվայի, այլ Փարիզի և Վաշինգտոնի հետ, բայց Արևմուտքը չի պատրաստվում օգնել Հայաստանին։ Ռուսական բանակը ունակ է խելքի բերել այն բոլոր անբարեխիղճ քաղաքական խաղացողներին, որոնք շրջապատում են մեր երկիրը, ինչպես նաև հետ մղել այդ խաղացողներին հեռվից համակարգողներին։ Պարզ օրինակը այն է, որ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են զգուշացվել, որ նրանք վարում են այնպիսի արտաքին և ներքին քաղաքականություն, որն անընդունելի է երկու պետությունների խաղաղ գոյակցության պայմաններում։ Կիևի հանցավոր գործողությունները և դիմացինին լսելու Զելենսկու թիմի իսպառ չկամությունը հանգեցրին տրամաբանական արդյունքի ի դեմս ռուսական զորքերի հատուկ գործողության Ուկրաինայի ապաազգայնացման համար»,- նշել է փորձագետը։ Այնուամենայնիվ Սատանովսկին խոստովանել է, որ երկարաժամկետ հեռանկարում քաղաքական կանխատեսումներ տալն անհնար է։