Ուկրաինացիները կարող էին ավելի արդյունավետ գործել, եթե ամերիկյան ԱԹՍ-ներ օգտագործեին, քան թուրքական Bayraktar-ները

Պարբերականը հիշեցնում է, որ Bayraktar TB2-ն ունի 150 կիլոմետր հեռահարություն և ունակ է տեղափոխել 150 կիլոգրամ բեռ։ «Bayraktar-ների հնարավորությունները սահմանափակ են այն առումով, թե ինչ զենք կարող է կրել և որքան: Սա իր հերթին սահմանափակում է դրա օգտակարությունը այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ուկրաինան է»,- գրում է Breaking Defense-ը։
Պարբերականը պնդում է, որ Վաշինգտոնը պետք է փոխի արտահանման վերահսկման կանոնները, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներին թույլ կտան անօդաչու թռչող սարքեր գնել անմիջապես Միացյալ Նահանգներից։