Ադրբեջանի զինված ուժերը խոշտանգել են հայ գերիներին.Հայ բանտարկյալները դատվում են արագացված կարգով
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1648629590-5393.jpeg)
«Նոյեմբերին ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (CESCR) կոչ էր արել Ադրբեջանին՝ արդյունավետ հետաքննել զինված առճակատման համատեքստում արձանագրված բոլոր խախտումները և ապահովել, որ տուժածներին հասանելի լինեն իրավական պաշտպանության միջոցները»,- ասվում է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ դեռևս սեպտեմբերին իր զեկույցում Եվրախորհուրդը «մտահոգություն էր հայտնել տասնյակ բանտարկյալներին անմարդկային պայմաններում պահելու փաստի կապակցությամբ»։
«(Բանտարկյալները) դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի: Իսկ շուրջ 30 հայ բանտարկյալների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ չնայած այն հանգամանքին, որ կան ենթադրություններ նրանց բռնի անհետացման և, հնարավոր է, նույնիսկ սպանության մասին»,- ասվում է զեկույցում։
Amnesty International-ի փորձագետները ուսումնասիրության մեջ նաև անդրադառնում են 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո խոշտանգումների ու այլ դաժան վերաբերմունքի թեմային:
«Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել: Ենթադրվում էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները խոշտանգել են հայ գերիներին և ենթարկել այլ տեսակի դաժան վերաբերմունքի նրանց գերեվարման, տեղափոխման և կալանավորման ժամանակ, սակայն նման հաղորդումների արդյունավետ հետաքննություն չի իրականացվել», - նշվում է տեքստում։