Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

31 մար 2022 12:00

Պուտինը սխալվել է, նա չէր սպասում ուկրաինացիների նման դիմադրություն, հաշվի չի առել ինչպես իր բանակի, այնպես էլ հակառակորդի ուժը

Բրիտանական էլեկտրոնային հետախուզության՝ GCHQ-ի ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վրա հարձակումից առաջ ոչ ադեկվատ է գնահատել ինչպես իր բանակի, այնպես էլ հակառակորդի ուժը։

«Պուտինը խիստ սխալվել է իրավիճակի գնահատականներում: Մենք կարծում ենք, որ Պուտինի խորհրդականներն այժմ վախենում են նրան ասել ճշմարտությունը», ասել է Ջերեմի Ֆլեմինգը Ավստրալիայի ազգային համալսարանում։

Ըստ Ֆլեմինգի՝ Պուտինը մի կողմից գերագնահատել է իր բանակի հնարավորությունները, իսկ մյուս կողմից՝ չէր սպասում ուկրաինացիների նման դիմադրություն և արևմտյան երկրների նման միակամություն ու վճռականություն, որոնք հարվածում են Ռուսաստանին համակարգված պատժամիջոցներով։

Ֆլեմինգն իր ելույթում ասաց, որ Բրիտանիան ունի հետախուզական տեղեկատվություն, որ Ուկրաինայում որոշ ռուս զինվորներ հրաժարվում են կատարել հրամանները, երբեմն վնասում են իրենց սեփական տեխնիկան և սարքավորումները, իսկ մեկ անգամ պատահաբար խոցել են իրենց ինքնաթիռը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր