Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով          Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար       Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

31 մար 2022 13:10

Արցախն օղակի մեջ է առնված.Այս պահի դրությամբ, թշնամու զինուժի կուտակումներ են Կարմիր Շուկայի ուղղությամբ, Ասկերանի Փառուխ, Խրամորթ ուղղությամբ, ինչպես նաև Թալիշ, Մադաղիս, Սարսանգի ուղղություններով

Որոշ տեղեկությունների համաձայն, այս պահի դրությամբ, ագրեսոր թշնամու զինուժի կուտակումներ են Կարմիր Շուկայի ուղղությամբ, Ասկերանի Փառուխ, Խրամորթ ուղղությամբ, ինչպես նաև Թալիշ, Մադաղիս, Սարսանգի ուղղություններով։ Արցախն օղակի մեջ է առնված, հազարավոր ընտանիքներ, ծերեր, մանկհասակ երեխաներ կրկին հայտնվել են ցեղասպանության վտանգի առջև։
 
ՄՈԲ է հայտարարված, իսկ սրանք լռում են, շարունակելով մեր զինված ուժերի գլխատումը։ Նպատակը մեկն է` ամբողջովին հանձնել Արցախը և ևս մի պատերազմի միջոցով կապիտուլյացիայի ենթարկել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունը որդեգրել է Հարավային Կովկասը թուրքական տիրապետության գոտի դարձնելու քաղաքականություն։ Այս պահի դրությամբ, Արցախում ադրբեջանական զինուժի ագրեսիայի զսպումը միայն ռուս խաղաղապահների հայեցողության ներքո է։

Փաստացի արցախահայության չցեղասպանվելու միակ հույսը ռուս խաղաղապահների վրա է։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր