Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

31 մար 2022 17:54

Շվեդիայի օդային տարածքը խախտած ՌԴ ինքնաթիռները զինված են եղել միջուկային զենքով , այն դիտարկել են որպես գիտակցված գործողություն

Ռուսական երկու ինքնաթիռները, որոնք մարտի 2-ին խախտել են Շվեդիայի օդային տարածքը Գոտլանդի մոտ, զինված են եղել միջուկային զենքով։ Այս մասին հաղորդել է շվեդական TV4 հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպը կանխամտածված գործողություն էր՝ Շվեդիային ահաբեկելու նպատակով։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտի 2-ին Կալինինգրադի ավիաբազայից օդ է բարձրացել ռուսական չորս ինքնաթիռ։ Երկու Սու-24 գրոհային ինքնաթիռներին ուղեկցել են երկու Սու-27 կործանիչներ։ Գրոհայինները, TV4-ի աղբյուրների տեղեկատվությամբ, զինված են եղել միջուկային զենքով։
«Ուկրաինայի պատերազմի պատճառով Շվեդիայի ռազմաօդային ուժերը բարձրացրել են պատրաստականությունը և նախապես նկատել են, որ ռուս օդաչուները ուղևորվում են դեպի Գոտլանդ… Շվեդիայի օդային տարածքի խախտումը տևել է մոտ մեկ րոպե։
 
Ի պատասխան՝ երկրի օդուժը բարձրացրել է երկու JAS 39 Gripen կործանիչներ։ Հենց այդ ժամանակ հաստատվել է, որ ռուսական ինքնաթիռները զինված են եղել միջուկային մարտագլխիկներով»,- հստակեցրել է հեռուստաալիքը։ Շվեդիայի զինված ուժերը չեն մեկնաբանում այս տեղեկությունը, սակայն նշում են իրավիճակի լրջությունը:

«Մենք սա գնահատում ենք որպես գիտակցված գործողություն: Սա շատ լուրջ է, հատկապես այն պատճառով, որ նրանք պատերազմող երկիր են»,- ասել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Կարլ-Յոհան Էդստրեմը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր