Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

01 ապր 2022 12:10

Խոսք չի կարող լինել Ադրբեջանի կողմից որևէ խախտման մասին.Կարևոր է, որ ապահովվի ՀՀ զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին:


Հարցազրույցի ընթացքում հարց է հնչել նաև Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լրագրողը հարցրել է, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Էրդողանն ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը:


Էրդողանը պնդել է, որ Ադրբեջանն ամբողջովին կատարում է եռակողմ հայտարարության դրույթները (2020թ. նոյեմբերի 10-ի-խմբ.), հետևաբար, խոսք չի կարող լինել Ադրբեջանի կողմից որևէ խախտման մասին:


Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ Ադրբեջանի վրա հարձակում է եղել, որին պաշտպանողական բնույթի պատասխան է տրվել:


«Կարևորն այն է, որ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, ապահովվի Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- շեշտել է Էրդողանը:


Աղբյուր`    Ermenihaber.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր