Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ          Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»       Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»    

01 ապր 2022 13:06

Պեսկովը Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին

Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի և վիրահատվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։


Համապատասխան լուրերը, որոնք հայտնվել են մի շարք լրատվամիջոցներում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչի մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։


Լրագրողի խոսքով՝ Կրեմլի ներկայացուցիչը նման հայտարարություններն անվանել է «հորինվածք և սուտ»։


««Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը քաղցկեղ չունի» հարցին Պեսկովը պատասխանել է. «Ճիշտ է»»,- գրել է Վենեդիկտովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր