Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

02 ապր 2022 10:34

Տեսանյութ.Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է սկսում Նախիջևանում

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։  Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։


«Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական ​​պատրաստության տարբեր աստիճանների։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։


Զորավարժությունների ընթացքում մշակվել է նաև փոխգործակցություն ավիացիայի հետ։ ՀՕՊ ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ.


«Շտաբի օպերատիվ իրավիճակը բարդացնելու նպատակով լրացուցիչ ուժեր են ներգրավվել, հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են»,- հավելում են մամուլի ծառայությունից։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր