Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

02 ապր 2022 14:15

Փաշինյանին իշխանության թողնելը վտանգավոր է. տեղի ունեցած միջադեպի առումով նա «փայատեր» է եղե՞լ. «Փաստ»

sevastopol.su–ն «Ղարաբաղում հակամարտության հերթական սրման մասին. կանխատեսելի հարված թիկունքին» վերնագրով հոդվածում գրում է, որ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փարուխ բնակավայրի տարածքից, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Նախօրեին ադրբեջանական զորքերը մի շարք հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերին և մտել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։

Այս պահին միջադեպը մեծապես հարթված է։ Նման բան պետք էր սպասել հենց սկզբից, հատկապես այն ուղղությամբ, որտեղ ամուր են բրիտանական դիվանագիտության ու հետախուզական ծառայությունների դիրքերը։ Ռուսաստանին միաժամանակ մի քանի ճակատով կռվել պարտադրելը միանգամայն նրանց ոգու մեջ է։ Եկեք պարզենք, թե իրականում կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը Ադրբեջանի նախաձեռնությամբ է պայմանավորված: Դա խախտում է ուժերի առկա հավասարակշռությունը և նպատակ ունի խարխլել թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի դիրքերը։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժումը, հայկական բանակի հետ մարտը և գյուղի օկուպացումը կոչված են ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում և, ըստ էության, վերսկսելու ռազմական հակամարտությունը։ Իհարկե, Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք չէր համարձակվի դա անել առանց Էրդողանի համաձայնության։ Իհարկե, տեղի ունեցածը կարելի է դիտարկել Ուկրաինայում հատուկ գործողությունը ավարտելու նպատակով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու տրամաբանության մեջ, բայց ճշմարտությունն այն է, որ Էրդողանը (ինչպես ինքն է ասում, ըստ էության) գործում է՝ խստորեն ելնելով Թուրքիայի շահերից, և այժմ նա, առաջին հերթին պարզում է, թե որքա՞ն է լայն հնարավորությունների պատուհանը Թուրքիայի համար։

Արևմուտքի հետ ներկայիս հակամարտությունում նա ոչ թե ռուսական կողմում է, այլ ինքնուրույն, ինչպես միշտ։ Բնականաբար, այդ գործողությունները թշնամական են ոչ միայն Հայաստանի նկատմամբ։ Այդ ամենը միանգամայն տեղավորվում է կոլեկտիվ Արևմուտքի պլանների մեջ, այն է՝ Ռուսաստանի սահմանների պարագծով լոկալ ռազմական հակամարտությունների մի ամբողջ շղթա ստեղծելը։ Այդ ներուժը կա ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Տաջիկստանում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Բացի այդ, չպետք է բացառել ռազմական հակամարտության սրումը Սիրիայում, որտեղ Թուրքիան նույնպես ունի իր շահերը։

Եվս մեկ անգամ շեշտենք. Թուրքիան ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի կողմից է, նա իր հարցերը լուծում է նրանց հաշվին։ Պետք չէ նեղանալ նրանից, պետք է սովորել: Այստեղ շատ ավելի ուշագրավ է պարոն Փաշինյանի պահվածքը: Բազմիցս է բարձրաձայնվել, որ նրան իշխանության թողնելն, անկեղծ ասած, վտանգավոր է։ Եվ այդ կարծիքը հաստատվում է։ Առաջինը, ինչ արել է Փաշինյանը, այն է, որ նա պահանջներ է առաջադրել «ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին»։ Այսինքն, նա ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին դավաճանության մեջ՝ միաժամանակ սկսելով խարխլել նրա դիրքերը Հայաստանում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում։ Նա դա անում է մի քանի պատճառով: Նախ՝ սեփական ընտրողների առջև իր վարկանիշը պահպանելու ցանկությունից ելնելով (Փաշինյանը հերթական անգամ իմիջային վնաս է կրել տեղի ունեցածից)։

Ակնհայտ է, որ հակամարտության հետագա սրումը Հայաստանում կարող է ներքաղաքական ճգնաժամ առաջացնել (ավելի ճիշտ՝ կրկին սրել այն), և Փաշինյանը որոշել է նախապես պատասխանատվությունը գցել Ռուսաստանի Դաշնության վրա։ Երկրորդ հերթին՝ նրա և նրա ամբողջ Սորոսի հովանավորյալների խմբին ինքնըստինքյան ձեռնտու է Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրելը։ Ավելին, ապագայում Հայաստանում տուրբուլենտ շարժումները կարող են արդիական լինել արևմտամետ ՀԿ-ների և նմանատիպ այլ դերակատարների օգնությամբ, որոնց՝ որպես Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելու նպատակ իրականացվող գործողություններին կարող են հետևել մինչև բացահայտ մայդանային սադրանքի աստիճանի ապակայունացումներ։

Այս իրավիճակում Ղարաբաղի կորուստը կարող է ոչ միայն թույլատրելի, այլ նաև նախընտրելի լինել այդ ուժերի ու նրանց առջև դրված խնդիրների համար (որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայության բարօրության հետ)։ Ներկայիս Երևանի վարչակարգն ինքնին բացարձակապես է տրամադրված Թուրքիայի հետ «հաշտեցման» և նույնիսկ «փոխզիջումների» ամենազգայուն հարցերում (ներառյալ ցեղասպանությունը):

Չի կարելի բացառել, որ տեղի ունեցած միջադեպի առումով Փաշինյանը, ինչպես ասում են, «փայատեր» է եղել։ Այստեղ միայն մի բան կարելի է հաստատապես ասել. Ուկրաինայում պետք է հաղթել և դա անել արագ։ Հակառակ դեպքում, նման տեսակի սադրանքները միայն կավելանան: Իսկ Փաշինյանի խնդիրը, այսպես թե այնպես, դեռ պետք է լուծել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր