Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

04 ապր 2022 16:57

Ագրեսիվ պատերազմի իրական դեմքը.ԵՄ-ի հայտարարությունը Բուչայում զանգվածային սպանությունների վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական մի շարք քաղաքներում կատարված վայրագությունները»: Այս մասին ասվում է ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի՝ Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ապացույցները ցույց են տալիս դաժան ագրեսիվ պատերազմի իրական դեմքը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ։ Բուչա քաղաքում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կներառվեն եվրոպական հողի վրա կատարված վայրագությունների ցանկում»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրախորհուրդը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները «պատասխանատու են այն վայրագությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նրանք վերահսկում էին տարածքը»։ ԵՄ-ն հավելել է, որ ռազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների համար պատասխանատուները, ինչպես նաև պետական ​​պաշտոնյաներն ու զինվորական ղեկավարները կենթարկվեն պատասխանատվության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր