Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 ապր 2022 14:53

Հափշտակություններ ու փաստաթղթերի կեղծում «Իդրամ»-ի ու List.am-ի միջոցով. Ինչ սխեմայով է գործել 44-ամյա տղամարդը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները:


ՔԿ-ից  հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ, ԻԻՀ քաղաքացու անվամբ նախապես ձեռքբերված հեռախոսահամարով 2019 թվականի  դեկտեմբերի 11-ին զանգահարել է «list.am» կայքի միջոցով համակարգիչ վաճառողին և ձեռք բերելով նրա վստահությունը, համակարգիչը գնելու պատրվակով խնդրել է, որպեսզի վերջինս ստուգելու նպատակով այն փոխանցի իր կողմից նշված անձին:  Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին և խարդախությամբ հափշտակել այն:

Բացի այդ, 44-ամյա տղամարդը 2020թ. նոյեմբերի 27-ին, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով իր բարեկամուհու անվամբ նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշվին, փոփոխել է նշված հաշվին կցված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչից հետո կնոջ դրամապանակի միջոցով, նրա անունից ներկայացրել է վարկային պայմանագրի կնքման հայտ և կեղծված վավերապայմաններով կնքել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր:


Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի և հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձևակերպված պայմանագրով հաստատված և բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 181-րդ հոդվածի 1-ին մասով:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր