Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 ապր 2022 15:15

Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ իբր մեզ նվեր են անում, փառք Աստծո, թող գոնե այդ 10 հոգին էլ հետ գան

«Մի բան կանխատեսելի է. վիրավորական է, բայց էլի փառք Աստծո, թող գոնե այդ տաս հոգին էլ հետ գան, մեր երեխեքին, մեր զինվորներին, մեր ռազմագերիներն սարքել են աշխարհաքաղաքական նվեր՝ հանդիպում են Բրյուսելում Փաշինյանը, Ալիևն ու Շառլ Միշելը, Բրյուսելի միջնորդական ջանքերով տաս ռազմագերու ազատում են»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալել ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից։


Նրա խոսքով, հայ ռազմագերիներին հայկական կողմին վերադարձնելով՝ «մեզ լավություն են անում, մեզ նվեր են անում»։


«Մեր  տղերքին տարել են, նստացրել են, տանջել են, հետո էլ ուրիշի բանով մեզ  նվեր են անում։ Սա գեոպոլիտիկ թրաֆիքինգ է, գեոպոլիտիկ մարմնավաճառություն է, ստրկատիրություն է, խայտառակություն է։ Մենք էլ ունենալով այս ապիկար ռեժիմը՝ 1,5 տարի է չենք կարողանում մեր երեխաներին հետ բերել։  Նոյեմբերի 9-ի փաստաթղթից բոլոր կետերը կատարվել է, միայն այս կետը չի կատարվել»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր