Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 ապր 2022 15:53

Գուցե, այնպես պատահի, որ հանդիպում չլինի Պուտինի հետ, կարող է և այդպես պատահել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց չի բացառել, որ հանդիպումը կարող է չկայանալ, տեղեկացրել է УНИАН-ը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի այդ բանակցություններում Ուկրաինան ավելի ուժեղ դիրք ունենա, քան ՌԴ-ն, ուստի հարկավոր են հասարակության միավորում, հզոր սպառազինություն։ «Ուզենք, թե չուզենք՝ հարցն այդպես չի դրվելու։ Հաստատ դրվելու է բանակցությունների հարցը։ Հարցը միայն այն է, թե որքան ամուր կլինես բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ դա կախված է հենց այդ կարեւոր կետերից»,- ընդգծել է նա։

Զելենսկու կարծիքով՝ այսօր «ամենահեշտ դիրքորոշումն է» մտածել, թե բանակցությունները Պուտինի հետ պետք չեն։ «Ավելի հեշտ է ասել, որ ես քեզ հետ չեմ խոսելու։ Եվ հասկանալի է ինչու՝ այն բանից հետո, ինչ դուք արել եք... Նրանց թշնամի ճանաչել, իմանալ, որ սա կոնկրետ Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ։ Այս ամենն ընդունել։ Մենք կարծում ենք, որ սա ցեղասպանություն է, որ նրանք բոլորը պետք է պատիժ կրեն դրա համար, եւ այս ողջ դիրքորոշմամբ հանդերձ՝ հանդիպման հնարավորություն գտնել։ Եվ այդ հանդիպման ժամանակ այս իրավիճակից ելք գտնել, եւ այդ ելքի պարագայում չկորցնել սեփական տարածքդ»,- ասել է նա։

«Գուցե, այնպես պատահի, որ հանդիպում չլինի։ Կարող է այդպես պատահել»,- ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր