Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 15-ի համար       Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 ապր 2022 10:17

Տեսանյութ.«Արցախը Հայաստան է և վերջ»-ը չի նշանակում, որ Արցախը Հայաստանի հանրապետություն է և վերջ․Եթե ճանաչենք Արցախի անկախությունը, սա հավասարազոր է Ադրբեջանին պատերազմ հայտարարելուն

Եթե ընդդիմությունն անկեղծ է իր մղումների մեջ, թող օրակարգ բերի Արցախի անկախության ճանաչման հարցը, սա կառաջացնի քաղաքական ճգնաժամ, քանի որ սա արմատապես տարբերվում է իշխանության տեսակետից։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

«Եթե մենք, պետական մակարդակով ճանաչենք Արցախի անկախությունը, սա հավասարազոր է Ադրբեջանին պատերազմ հայտարարելուն։ Կփակեն բանակցային բոլոր դռները»,-նշել է ՔՊ-ական պատգամավորը։

Նա հավելել է, որ Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ չունի, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ձեռնպահ ենք մնում ասելուց, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, հարգելով մեր միջազգային գործընկերներին, որոնք ներգրավված են կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Աղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր