Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

06 ապր 2022 17:20

Ձեր նախագահը թաքցնում է փաստերը ձեզնից, թե ինչպես են կանանց բռնաբարել իրենց երեխաների աչքի առաջ, դիերը փում փողոցներում. Ջոնսոնը՝ ռուսաստանցիներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter-ում հանդես է եկել ռուսաստանցիներին ուղղված նոր կոչով, որը սկսել և ավարտել է ռուսներեն արտահայտություններով։ «Ռուսաստանցիներն արժանի են ճշմարտության, դուք արժանի եք իմանալու փաստերը»,- ասել է Ջոնսոնը ռուսերեն, ապա անցել անգլերենի (նրա ելույթն ուղեկցվել է ռուսերեն ենթագրերով):

Վարչապետը խոսել է Կիևի մերձակա քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որտեղ ռուսական զորքերի դուրս գալուց հետո Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան լրագրողները տասնյակ զոհված խաղաղ բնակիչների էին հայտնաբերել։
«Ռուսական զորքերի վայրագությունները Բուչայում, Իրպինում և Ուկրաինայի այլ քաղաքներում սարսափեցրել են ողջ աշխարհին,-ասել է վարչապետը։- Խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ. կապել են նրանց ձեռքերը և գնդակահարել։ Կանանց բռնաբարել են իրենց փոքրահասակ երեխաների աչքի առաջ։ Մինչև վերջ չայրված դիերը եղբայրական գերեզմաններում են կամ պարզապես փտում են փողոցներում»։

«Ապացույցներն այնքան ցնցող են, այնքան սարսափելի, զարմանալի չէ, որ ձեր կառավարությունը թաքցնում է այս փաստերը ձեզնից»,- շարունակել է Ջոնսոնը:

«Ձեր նախագահը գիտի, որ եթե տեսնեք, թե ինչ է կատարվում, դուք չեք աջակցի այս պատերազմին: Նա գիտի, որ այս հանցագործությունները խաթարում են այն ռուսաստանցի մայրերի հավատը, որոնք զինվորական ծառայության են ուղեկցում իրենց որդիներին»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր