Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

06 ապր 2022 11:41

ՀՀ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ապրիլի 6-ին ահասարսուռ թղթեր են ստորագրվելու, բայց․...

Մեր հանրության մեջ շրջանառվող անհանգստությունը, թե ապրիլի 6-ին Փաշինյանը կստորագրի հակահայկական հերթական փաստաթուղթը՝ ավարտին հասցնելով Արցախի հանձնման գործընթացին, իմ կարծիքով, անտեղի է։
 
Եթե կարդանք տարբեր կողմերի հայտարարությունների տողերի արանքում ասվածը, ապա կտեսնենք, որ դեռևս որևէ «խաղաղության պայմանագրի» տեքստ գոյություն չունի։
Ապրիլի 6-ին Բրյուսելում մեծ բան տեղի չի ունենա, հավատացեք։
 
ՀՀ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ապրիլի 6-ին ահասարսուռ թղթեր են ստորագրվելու։ Դրանով հանրային մեծ անհանգստություն են առաջացրել, ու երբ որևէ լուրջ բան չլինի, հերթական անգամ հանրության մեջ կստեղծեն տպավորություն, թե Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերի մասին բոլոր խոսակցությունները անհիմն են։ Իսկ այդ ընթացքում նույն Փաշինյանը կուլիսների հետևում, ավելի հանգիստ, առանց հանրային ճնշման, ավարտին կհասցնի իր խոստումը՝ հրաժարվելով Արցախից։
 
Բոլոր դեպքերում, հանձնման փաստաթուղթը ապրիլի 6-ին չի ստորագրվելու։
Նաիրի Հոխիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր