Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

06 ապր 2022 13:35

Գնալ խնդրել ու ասել՝ եկեք խաղաղության դարաշրջան բացենք, անհասկանալի է, նշանակում է խաղաղապահների հեռացում

Գնալ խնդրել ու ասել՝ եկեք խաղաղության դարաշրջան բացենք, անհասկանալի է, նշանակում է խաղաղապահների հեռացում«Այլընտրանքային նախագծեր» խմբի կողից կազմակերպված՝ «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Կարեն Ճշմարիտյանը անդրադարձել է Հայաստանի վրա ռուս-ուկրաինական պատերազմի ունեցած հնարավոր հետևանքներին։

Ճշմարիտյանը, առկա ռիսկերից առաջին հերթին առանձնացրել է անվտանգայինը։
«Թուրքական աշխարհի կողմից Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու գաղթակղությունը արդիական է, իսկ դա Հայաստանին կանգնեցնում է զուտ գոյաբանական վտանգի առաջ։  Այս պայմաններում գնալ խնդրել ու ասել՝ եկեք խաղաղության դարաշրջան բացենք, անհասկանալի է, որովհետև խաղաղության դարաշրջան բացելը նշանակում է խաղաղապահների հեռացում։ Կա՞ Հայաստանում մեկ հոգի, ով գենետիկ հայ է և չի պակերացնում, թե խաղաղապահների հեռացումը ինչի կարող է հանգեցնել Արցախում, ապա Սյունքիում, Գեղաքունիքում, Տավուշում, դրանից հետո էլ ի՞նչ Երևան»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը։

Նա նշեց, որ տնտեսության մեջ առկա ռիսկերը և խնդիրները հետևանք են անվտանագային խնդիրների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր