Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 ապր 2022 15:17

Ուկրաինայի օրինակով թուրքերը հասկացան, որ ՌԴ-ից գնած զենքն առավելություն չի տալիս․ Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ով աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հարցազրույց է տվել թուրքական NTV լրատվամիջոցին:

Նախքան հարցազրույցն ամերիկացի պաշտոնյան հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ և խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Իսկ հարցազրույցի ժամանակ Նուլանդն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ առաջնահերթ խոսելով հերթին Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400  ՀՕՊ համակարգերից, ինչպես նաև  ամերիկյան արդիականացված F-16 կործանիչներից, որոնք Անկարան ակնկալում է ստանալ ԱՄՆ-ից:

«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան որոշում կայացրեց Ռուսաստանից գնել  ՀՕՊ համակարգեր: Այս հարցը մեզ մտահոգում է, քանի որ նման իրավիճակը ՆԱՏՕ-ի օգտին չէ բնավ: Կարծում եմ, որ թե՛ Թուրքիայի ղեկավարությունը և թե՛ Թուրքիայի քաղաքացիներն Ուկրաինայի օրինակով ակնհայտ տեսան, որ Ռուսաստանից գնված զինամթերքը, ՀՕՊ համակարգը որևէ առավելություն չի տալիս: Իսկ F-16 կործանիչների հարցում մենք շարունակում ենք բանակցությունները»,- ասել է Նուլանդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր