Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

06 ապր 2022 15:52

Մոսկվան Ռուսաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին համապատասխան պատասխան կտա

Մոսկվան Ռուսաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին համապատասխան պատասխան կտա: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսման զանգվածային դեպքերը։


Զախարովան ընդգծել է, որ արևմտյան գործընկերների նման գործողությունները «դե ֆակտո հանգեցնում են երկկողմ հարաբերությունների անաբիոզի»:


Զախարովան նշել է, որ նման ոչ բարեկամական դրսևորման յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար տրվում է Մոսկվայի «ամենաարդյունավետ պատասխանը», որը համապատասխանում է իրավիճակին։


«Միշտ չէ, որ հնարավոր է հայելային պատասխան տալ այն պատճառով, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի Դաշնությունը «կա՛մ ունի դիվանագիտական ծառայությունների տարբեր կազմակերպություններ, կա՛մ տարբեր ներկայացուցչություններ երկրներում»,-հավելել է նա։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ արևմտյան երկրները վերջին տասնամյակների ընթացքում սկսել են օգտագործել ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» հռչակումը որպես տեղեկատվական և քաղաքական հարձակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր