Ճիշտ ժամանակն է.Մեծ Բրիտանիան և Թուրքիան օգտվելով ուկրաինական գործերով ՌԴ-ի զբաղվածությունից, փորձում են նրա համար դժվարություններ ստեղծել Անդրկովկասում

«Պետք է լինեն բավական ծանրակշիռ փաստարկներ, որոնք խրախուսում են Բաքվին գործել, փաստացի, հակառակ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին, որը ստորագրվել է բոլորովին վերջերս։ Այստեղ զգացվում է, թեև դրա համար ուղղակի ապացույց չկա, նաև Անկարայի ձեռագիրը։ Այստեղ ակնհայտ է նաև Մեծ Բրիտանիայի ձեռագիրը, որը պատմական բոլոր ժամանակաշրջաններում ձգտել է Ռուսաստանի համար ստեղծել, անկախ գաղափարական կոլորիտից, առավելագույն թվով խնդիրներ տարբեր ուղղություններով։ Հատկապես հիմա մեղք է չօգտվել նման իրավիճակից, երբ վստահություն կա, որ Ռուսաստանն ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական հարցի վրա և ռիսկ չի անի Կովկասում ինչ-որ երկրորդ ճակատ բացել։
Օգտագործելով դա` կարելի է փորձել հնարավորինս հեռուն գնալ՝ մի կողմից ստուգելու Մոսկվայի արձագանքը, մյուս կողմից անվստահություն սերմանելու Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետության և էֆեկտիվության նկատմամբ հայ հասարակություն որոշակի հատվածների մոտ։ Նման մարտավարություն նախատեսված է եղել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հենց սկզբից»։